Բաքուն Երևանին մեղադրում է սադրանքներ կազմակերպելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ օգոստոսի 16-ին Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խումբը փորձել է ներխուժել Ադրբեջանի տարածք՝ ահաբեկչական-դիվերսիոն գործողություն իրականացնելու նպատակով:
«Հայաստանի հերթական սադրանքը կանխվել է, իսկ դիվերսիոն խմբի անդամը բերման է ենթարկվել»,- ասվում է հաղորդագրութայն մեջ:
Դատապարտելով Հայաստանի կողմից «ռազմական սադրանքների իրականացումը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրը, Ադրբեջանը կոչ է արել Հայաստանին՝ «զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակը սրող սադրիչ գործողություններից և հայտարարություններից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և կատարել իր պարտավորությունները՝ չշարունակելով միջազգային հանրությանը շփոթեցնելու փորձերը»։
«Տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Նշենք, որ ՀՀ-ն արդեն հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու մասին ադրբեջանական հաղորդագրությունը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
139Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
166Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
168Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
39502.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
23802.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
59901.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
43831.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51330.10.2026, 10:36