«Ո՞ւմ են խաբում Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը». Դիլբարյան
![]() 460 Չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ., 16:42 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Անպատվաբեր սխալների կոպիտ արհեստով Սամվել Բաբայանը, երկրորդելով էդմոն Մարուքյանին, որը ազերիների ինտեգրացային ի պատասխան արցախցիներից իրենց տեսլականն է առաջարկում պատրաստել մոտալուտ բանակցություններին, հայտարարել է, թե դաշնակցականին ԱԺ նախագահ ընտրելը «սխալ» էր, հընթացս ազերիներին իրազեկում է, որ ինքն իր կողմնակիցներով դեմ էր քվեարկել։ Թշվառության տեսլականի երկրորդ արարն է՝ Ալիեւի պնդմամբ Ռուբեն Վարդանյանին հեռացրին պետնախարարի պաշտոնից, թե «լարվածությունը վերացնենք», ստացան ավելի կոշտ հարվածներ, շրջափակման օղակը վերջնական փակվեց, հիմա դաշնակցական ԱԺ նախագահից պետք է ձերբազատվե՞ն, ալիեւի պատասխանը չի ուշանա՝ ձեռքդ մեկնեցիր, գլուխդ կկտրեն։ Ակնայից ազեր հորդաները կգան։ Ո՞ւմ են խաբում Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը։ ՄԱԿ-ի ԱԽ նիստին ընդառաջ, խեղճության տեսլականի ներքո մահն է, սովամահության առաջին զոհի լույս հոգին վկա։ Միակ տեսլականը՝ անջատում, ապա ճանաչումն է հանում փրկության։ Եւ Արցախի օդի բացումը ՄԱԿ-ի պարենային եւ հումանիտար օգնության համար։ Ցեղասպանության կասեցում։ Ադրբեջանի կազմում Արցախը չի կարող լինել»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
