Վերին Լարսի անցակետը կգործի սահմանափակ ռեժիմով

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՌԴ դաշնային մաքսային ծառայության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-26-ը Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:
Մասնավորապես, աշխատանքները կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք փուլային, ժամանակավորապես կհանվեն շահագործումից, ինչի արդյունքում աստիճանաբար կկրճատվի անցակետի թողունակությունը:
ՌԴ ԴՄԾ-ն քաղաքացիներին և բեռնափոխադրողներին զգուշացնում է Վերին Լարսի անցակետի թողունակության հնարավոր նվազման մասին և խորհուրդ տալիս դիտարկել այլընտրանքային տրանսպորտային երթուղիները, ինչպես նաև հաշվի առնելով աշխատանքների իրականացումը՝ պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը և ժամը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
139Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
166Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
168Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
39502.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
23802.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
59901.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
43831.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51330.10.2026, 10:36