Բաքուն պնդում է, թե «ՄԱԿ ԱԽ-ը շանտաժի համար օգտագործելու» Երևանի փորձը ձախողվել է

Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում երեկ տեղի ունեցած քննարկմանը՝ հայտարարելով, թե հույսը դնում է Բաքվի հետ բանակցություններում Երևանի կառուցողական մոտեցման վրա. գրում է «Ազատություն»-ը:
«Ադրբեջանը հուսով է՝ Հայաստանը վերջապես կհասկանա, որ հարցերի լուծման ճանապարհը կառուցողական փոխգործակցության, ինչպես նաև միջազգային իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ իրականացումն է», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Բաքվում կարծում են, թե «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեփական շանտաժի համար օգտագործելու Հայաստանի հերթական փորձը ձախողվել է»:
Հայտարարությունում նաև նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել՝ երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգման հիման վրա: «Մենք վճռական ենք պաշտպանելու մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով», - հայտարարում է Բաքուն:
«Ադրբեջանը հավատարիմ է կառուցողական փոխգործակցությանը բոլոր կողմերի հետ, որոնք անկեղծորեն շահագրգռված են նպաստելու հարաբերությունների կարգավորմանը և այդպիսով պատրաստ են նպաստել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը», - եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
139Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
166Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
168Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
39502.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
23802.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
59901.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
43831.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51330.10.2026, 10:36