Շվեդիան մտադիր է Ուկրաինային 500 մլն եվրո տրամադրել
![]() 844 Կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ., 00:18 Շվեդիան մտադիր է Ուկրաինային 500 մլն եվրո տրամադրել վերականգնման համար։ Այս մասին «Ռադա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Նիկիֆորովը նաև հավելել է, որ Շվեդիան նախատեսում է Ուկրաինային փոխանցել խմելու ջրի պոմպեր այն տարածքների համար, որոնք տուժել են Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի կործանումից։ Օգոստոսի 19-ին Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ շվեդական JAS Gripen կործանիչների տեղափոխումը Ուկրաինա դեռ տեսականորեն դիտարկվում է։ Նրա խոսքով, ինքնաթիռների տրամադրմանը մնացել է երեք քայլ. Դրանց թվում են կործանիչների փորձարկումը, օդաչուների պատրաստումը, քաղաքական համաձայնությունը, հետո միայն ինքնաթիռների տրամադրումը։ Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումն արդեն ընթանում է շվեդական արտադրության JAS 39 Gripen կործանիչների վրա։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում նա նշել է, որ Կիևը ցանկանում է քննարկել ինքնաթիռների մատակարարման հարցը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
