Արևմուտքն առաջարկում է փոխանակում. The Wall Street Journal
![]() 3541 Կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ., 18:42 Արևմտյան որոշ պաշտոնյաներ Ուկրաինային առաջարկում են համաձայնվել տարածքային զիջումներին՝ պատերազմը դադարեցնելու դիմաց, սակայն դրանք չեն համապատասխանում ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի նպատակներին, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Արևմուտքի անանուն պաշտոնյաներին։ ԱՄՆ-ն և նրա հիմնական եվրոպական դաշնակիցները, ինչպիսին Գերմանիան է, ցանկանում են կանխել Ռուսաստանի հաղթանակը, սակայն վախենում են այն ծախսերից և ռիսկերից, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային բացահայտ հաղթանակի հասնելու համար, ասվում է հրատարակության մեջ: Նյութում ասվում է, որ մասնավոր զրույցներում արևմտյան շատ պաշտոնյաներ չեն հավատում, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կարող են Կիևի հայեցողությանը թողնել պատերազմի ավարտի վերջնանպատակը: Նրանք մտավախություններ ունեն, գրում է աղբյուրը, որ Ուկրաինայի «մաքսիմալիստական նպատակները» երաշխավորում են անվերջ պատերազմ, և, հետևաբար, նրանք կցանկանային առաջարկել Ուկրաինային համաձայնվել տարածքի մի մասի փաստացի կորստին՝ ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու կամ երկարաժամկետ ռազմական և տնտեսական օգնության խոստման դիմաց։ Գործակալությունը բացատրում է այս մտածելակերպը՝ որպես հակամարտությունը զսպելու Արևմուտքի ցանկություն, որի «ցնցող ալիքները» զգացվում են համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես նաև անորոշություն, թե որքան ժամանակ արևմտյան ընտրողները կպահպանեն Կիևին աջակցության ներկայիս մակարդակը և անհավատություն, որ Ուկրաինան կկարողանա ամբողջությամբ դուրս մղել ռուսական զորքերը իր տարածքից: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
