Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Նորածիններին սպանող մոլագարին դատապարտել են ցմահ ազատազրկման

Նորածիններին սպանող մոլագարին դատապարտել են ցմահ ազատազրկման
804
Երկուշաբթի, 21 օգոստոսի, 2023 թ., 18:36

Բրիտանացի բուժքույր Լյուսի Լեթբին ցմահ ազատազրկման է դատապարտվել յոթ նորածինների սպանության և ևս վեցի մահափորձ կատարելու մեղադրանքով, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Ըստ քննիչների՝ Լեթբին 2015-ից 2016 թվականներին Անգլիայի հյուսիսում գտնվող Չեսթերի կոմսուհի հիվանդանոցում նորածին հինգ տղայի և երկու աղջկա է սպանել: Մեղադրող կողմը պնդում է, որ բուժքույրը երեխաներին ինսուլին և օդ է տվել, ինչպես նաև չափից շատ է կերակրել երեխաներին։