Արցախում ներքաղաքական անհանգիստ մթնոլորտ է. «Հրապարակ»
![]() 915 Երեքշաբթի, 22 օգոստոսի, 2023 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Արցախում ներքաղաքական անհանգիստ մթնոլորտ է։ Օրերս գրել էինք նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հրաժարական տալու մտադրության մասին, որը կանխել էին հեղինակավոր անձինք, նախկին նախագահները՝ անցած շաբաթվա սկզբին կայացած փակ հանդիպման ժամանակ։ Հանգստյան օրերին Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, հաստատեց մեր լուրերը: Բայց տեղեկություններ հայտնվեցին, որ հրաժարականի թեման փակ չէ՝ մի խումբ աշխարհազորայիններ՝ Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ, որն Արայիկ Հարությունյանի ընկերն է, փորձել են ներխուժել Արցախի խորհրդարան և հաշիվ պահանջել Դավիթ Իշխանյանից: Արցախի մեր աղբյուրները կասկած չունեն, որ Մաթևոսյանին ուղղորդում են ՀՀ-ից: Այս պահին Փաշինյանին ձեռնտու է Արցախում քաոսն ու անիշխանությունը, իսկ Մաթևոսյանին ակտիվացրել են, որ ֆորս մաժորի պարագայում իշխանությունը փոխանցեն գոնե Սամվել Բաբայանին: Մեր աղբյուրն ասում է, որ Մաթևոսյանն ու Բաբայանը մտերիմ են, և բլոկադայի ժամանակ հենց Մաթևոսյանն է կազմակերպել Բաբայանի մուտքն Արցախ»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
