Արցախի ՄԻՊ-ը քննարկում է սկսել Դավիթ Մինասյանի հաղորդման վերաբերյալ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «2023 թվականի օգոստոսի 21-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը «Facebook» սոցիալական ցանցի իր կողմից վարվող նույն անվամբ օգտահաշվով հրապարակել է գրառում այն մասին, որ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել: Գրառմանը կից Դ.Մինասյանը հրապարակել է լուսանկար, որտեղ անձի մարմնի վրա առկա են այտուցների և քերծվածքների տեսքով մարմնական վնասվածքներ:
Առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորություններով և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 15-րդ հոդվածով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկում Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ»:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
134Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
160Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
163Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
38102.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
23602.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
58901.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
43531.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51030.10.2026, 10:36