Որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առևտուր անելու. «Հրապարակ»
![]() 1680 Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 09:12 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու: Թե ով որտեղ է այն կայացրել, չի մանրամասնել։ Հիշեցնենք, որ հուլիսին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ողջունեց Ադրբեջանի առաջարկը՝ ԼՂ-ին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։ Այդ մասին խոսվեց նաև ՄԱԿ-ի ԱԽ նիստում, ինչին ՀՀ իշխանությունները չհակադարձեցին։ Հիմա Արցախի նախագահը հարցը ոչ թե քննարկման է դնում, այլ ներկայացնում է՝ որպես իրողություն։ Քանի որ կանխատեսելի էր, որ այս որոշումը դիմադրություն կառաջացնի, ուստի նախապես էլ կազմակերպվել է աշխարհազորայինների «ակցիան»՝ Կարեն Մաթեուսյանի գլխավորությամբ: Այս զինված խումբն առաջիկայում, ըստ ամենայնի, կփորձի ապամոնտաժել այդ ճանապարհի վրա դրված արգելապատնեշը։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առևտուրն այդ ճանապարհով լինելու է «մասնակի», այնտեղով կմտնեն շինանյութ, դիզել, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով, սակայն սա չի նշանակում է, որ Լաչինի ճանապարհը լիարժեք կգործի, արցախցիների շարժը կլինի սահմանափակ։ Հարությունյանը տեղեկացրել է, որ նախատեսված է հաջորդ փուլում քննարկել գազի և հոսանքի հարցը, որը եւս ստանալու են Ադրբեջանից։ Նա ներկայացրել է, թե Ադրբեջանն այսպիսով իբր զիջման է գնում և դրա դիմաց պահանջում է, որ շահագործվի Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը: Խոսքն Արցախում հայտնի շրջանցիկ ճանապարհի մասին է, որը տատի-պապիի արձանի տակով է անցնում։ Որոշել են, որ առաջիկայում կրկին կհանդիպեն՝ այդ հարցերը կազմակերպելու համար։ Մեր աղբյուրներն ասում են, որ ԱԽ նիստին մասնակցել է նաեւ Սամվել Բաբայանը, ԱԺ ուժերը մերժել են հրավերը»։ Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: |

«Հազարամյա ինստիտուցիոնալ մնացած միակ հայկական կառույցը՝ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, այդպես էլ չի հնչեցնում ղողանջները». Աննա Կոստանյան
4601:30
«Արցախում ընդհանրապես լույս չկա, մարդիկ փնտրում են կորած հարազատներին». Արև Դանիելյան
8101:18
«Դեռ փորձություններն առջևում են, իսկ մենք հոգով տկարանալու, թևաթափ լինելու իրավունք չունենք». Տարոն Սիմոնյան
13400:18
Հանրապետության հրապարակում վնասվածքներ ստացած Գեղամ Մանուկյանը վիրահատվել է
14900:12
Հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ
12300:00
«Հայության պատմությունը գոյապայքար է եղել միշտ և պայքարը երբեք չի դադարում». Ռուբեն Մելքոնյան
186Երեկ, 23:30
«Հայաստանի բարձրագույն իշխանության երկու մարմին պարզապես դադարել են գոյություն ունենալուց». Նարինե Մկրտչյան
200Երեկ, 23:06
«Կան զոհված խաղաղապահներ. գուցե արդա՞ր է». Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)
329Երեկ, 22:42
