Աջափնյակում 3 բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկակական հետազոտություններ էին իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկ, Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ, Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ (Շինարարների 35 հասցեի դիմաց) հասցեներում գործող բենզալցակայանների նկատմամբ։ Այդ մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:
«Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ էր կայացրել։
Տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանների գործունեությունը փաստացի դադարեցվեց և դրանք ապամոնտաժվեցին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
134Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
160Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
163Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
38102.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
23602.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
58901.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
43531.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
51030.10.2026, 10:36