Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել
542
Ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ., 18:42

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր։ Ականազերծման աշխատանքների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողը 1999 թվականին ծնված սակրավոր Գասիմով Հաբիբ Թեյմուրօղլուն է։ Վերջինս ձախ ձեռքի և ոտքերի վնասվածքներ ու այրվածքներ է ստացել։