Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը հայտարարություն է տարածել

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը հայտարարություն է տարածել. «Այսօր՝ օգոստոսի 25֊ին, Հայկոյի ծննդյան 50֊ամյակին նվիրված մեծ համերգն է։
«Սիմֆոնիկ Հայկո» համերգի մտահղացումը և իրականացման գաղափարը եղել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանինը։
Նրա բացակայության պայմաններում նվագախմբից աննկարագրելի ջանքեր են պահանջվում բեմ դուրս գալու ու գեղարվեստական ղեկավարի մտահաղացումը հավուր պատշաճի կյանքի կոչելու համար։
Հավատալով Սերգեյի բազմիցս հնչեցրած այնկարգախոսին, որ ոչ մի դժվարություն անհաղթահարելի չէ և անսալով մեզ փոխանցված նրա անձնական խնդրանքին՝ այսօր կփորձենք հաղթահարել այս անհաղթահարելի թվացող դժվարությունը և բեմ դուրս գալ առանց Մաեստրո Սերգեյ Սմբատյանի...
Միաժամանակ, մեծ հույս ունենք Մաեստրոյին օր առաջ տեսնել նվագախմբի կողքին և վերականգնել նվագախմբի բնականոն գործունեությունը, մեկնարկել 18֊րդ համերգաշրջանը, նախատեսված փառատոններն ու հյուրախաղերը, որոնք իրականացնելն անհնար կլինի նրա բացակայությամբ։
Մեր կոչումը մեր ունկնդրին երջանիկ և երաժշտությամբ զարդարված պահեր պարգևելն է, Հայաստանի անունը համաշխարհային երաժշտարվեստի ասպարեզում բարձր պահելը»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
157Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28016.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
105415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56312.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64210.09.2026, 16:12