Այսօր Աստվածածնի գոտու գյուտի տոնն է
![]() 2408 Կիրակի, 27 օգոստոսի, 2023 թ., 14:42 Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակը։ Տոնը շարժական է, նշվում է Վերափոխման հաջորդ կիրակի օրը։ Այն Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկն է։ Հայ իրականության մեջ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնը ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետը՝ 1774 թվականին հրատարակած օրացույցում, տեղեկանում ենք qahana.am-ից: Սրբերի մասունքներն ու նրանց պատկանող իրերը Եկեղեցու և հավատացյալների համար հատուկ նշանակություն ունեն։ Դրանք ունեն հատուկ զորություն, որի մասին փաստվում է աստվածաշնչյան մի շարք դրվագների միջոցով։ Ավանդություն Ըստ ավանդության՝ Արկադիոս կայսեր օրոք (395-408 թթ.) Երուսաղեմում գտնվում է Սուրբ Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այնտեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ ընդառաջ են գնում և այն զետեղում եկեղեցում: Հետագայում Սուրբ Աստվածամոր գոտին մասնաբաշխվեց տարբեր եկեղեցիների: Երբ Հունաց Ռոմանոս Արգիրի կայսեր դուստրը ամուսնացավ Վրաց Բագրատ թագավորի հետ, իր հետ բերեց գոտուց մի մաս, որն այժմ գտնվում է Վրաստանում՝ Ալեքսանդր կայսեր կառուցած տաճարում: Իսկ մյուս մասն Աթենյան եկեղեցում է: Սուրբ Կույսի գոտին կայսեր կողմից զարդարվել էր մարգարիտներով ու զմրուխտներով: Խորհուրդ Տիրամոր վերափոխումից հետո սրբուհու գոտին, թաշկինակը, պատկերները մնացին մեզ՝ հավատացյալներիս իբրև վկայություն այն բանի, որ Աստվածածինը մեզ չի լքել, մեզ հետ է իր արագահաս բարեխոսությամբ, մայրական սիրով ու հոգածությամբ: Տիրամայրը մեզ հետ է։ Նա մեզ համար բարեխոս է Տիրոջ առաջ, սիրում է մեզ մայրաբար և պաշտպանում։ «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20),- ասաց Քրիստոս։ Աստվածածինը, ի տարբերություն Որդու, հեռացավ լուռ, սակայն խնդությամբ, որ գնում է Որդու մոտ։ Այսօր՝ Տիրամոր գոտու գյուտի տոնին, ևս մեկ անգամ գիտակցենք Աստվածածնի ներկայությունը, բաց պահենք մեր սրտերը Նրա առաջ և խնդրենք Նրա բարեխոսությունը։ Չէ՞ որ Նա մեզ հետ է։ |
«Հայաստանում մշակույթի բացառիկ տոն էր»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
15304:36Շանթահարված խաչքարը վերականգնվում է (լուսանկար)
237Երեկ, 10:18Արարատ լեռն առաջին անգամ պատկերվել է մ.թ.ա. I -ին դարում հատված դրամների վրա
45917.09.2025, 00:54«Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված. Տիգրան Գյուլումյանին կոչ եմ անում չվախենալ». Անուշ Ասլիբեկյան
50816.09.2025, 23:12«Դեռ դատարանի որոշումը չկա, բայց արդեն քանդում են «Գոյ»-ի բեմը»․ Սարգիս Արզումանյան
27315.09.2025, 15:12«Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ խոնարհվում էիք ուրացողի առաջ». Դավիթ Ղահրամանյան (լուսանկար)
67215.09.2025, 01:30«Դուք էդքան փողամեռ ու պալատակա՞ն եք». Արթուր Հայրապետյան
48715.09.2025, 01:24Կսահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը
34214.09.2025, 22:30