Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին «հակաադրբեջանական սադրանքի» համար

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կապված 2023 թվականի օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակի ապակցությամբ կազմակերպված միջոցառման հետ։
Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նշում է, որ «ռուսական կողմի ուշադրությանն է ներկայացվել, որ նման սադրիչ բնույթի միջոցառման կազմակերպումը և դրան Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահ Իգոր Վոլոդինի հյուրի կարգավիճակով մասնակցությունն անընդունելի է։ Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցչի այս քայլը խթանում է անջատողականությունը, հիմնովին հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաև վնասում է երկկողմ համագործակցությանը»։
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը կոչ է անում «անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Իգոր Վոլոդինի և այս միջոցառման կազմակերպիչների նկատմամբ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ապագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված նման սադրիչ քայլերը կանխելու համար։ Դեսպանությունն այս պահին սպասում է ռուսական կողմից պաշտոնական պատասխանին»։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
130Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
155Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
159Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
37302.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
23302.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
58401.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
43431.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
50930.10.2026, 10:36