Վրացական պետհամարանիշերով 300-ից ավելի վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում
![]() 3392 Կիրակի, 27 օգոստոսի, 2023 թ., 22:31 Երևանի Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հավաքվել են 300-ից ավելի քաղաքացներ, ովքեր պահանջում են, որպեսզի ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը լսի և ընդառաջի իրենց պահանջներին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ասել է. «Ուզում են օրենք ընդունեն, որ վրացական համարանիշներով Հայաստան մուտքի ժամանակ Հայաստանի քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է մուծեն մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ եռապատիկը: Քանի որ օրենքը դեռ քննարկման փուլում է, մենք հավաքվել ենք, որպեսզի կանխենք օրենքի ընդունումը: Քանի որ, Վրաստանից կարող ենք ավելի թարմ մեքենաներ ներմուծել, վճարել տարեկան պետական մուծումները, որը վերջերս է կրկնապատկվել, առաջ եթե մուծվում էր նույն մեքենայի համար 250000 դրամ, ապա հիմա պետք է մուծենք 500000 դրամ, որին մենք ստիպված համաձայնել ենք, բայց չենք կարող համաձայնվել, նույնիսկ ֆիզիկապես պատրաստ չենք այդ նոր ընդունվելիք օրենքին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի մոտակա օրերին ՀՀ Պետական եկամուտների կոմիետի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպի իրենց հետ և իրենք քննարկեն, որ իրենց բերված օրենքի նախագիծը ոչ մի օգուտ չի տա: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Մյասնիկյան պողոտան՝ այս պահին (տեսանյութ)
167Երեկ, 09:48
Վարչապետի, նախագահի և նախարարների թանկարժեք մեքենաները՝ եկեղեցու բակում (տեսանյութ)
35005.04.2026, 11:36
«Կենտրոնական պողոտաներից հանե՛ք կայանատեղիները»․ Արշալույս Մղդեսյան
43503.04.2026, 16:18
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
48503.04.2026, 15:30
«Երևանի իշխանական ավագանին չի կարողացել պատշաճ լիազորագիր ապահովել»․ Վահե Գրիգորյան
62330.03.2026, 15:12
«250 հազար պիտի տամ, մատոռը ռեմոնտ անեմ. էս ի՞նչ վիճակ ա». վարորդները բողոքում են (տեսանյութ)
77930.03.2026, 13:54
«Երևան-Սևան մայրուղու վրա կանգնեցվել են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներ». Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
85329.03.2026, 18:30
«Ապահովագրական ընկերությունները սկսել են «յուղ վառել»»․ Կարեն Հեքիմյան
73228.03.2026, 16:48
