Զելենսկին հայտարարել է՝ սեպտեմբերն Ուկրաինայի համար «հզոր» է լինելու
![]() 1261 Կիրակի, 27 օգոստոսի, 2023 թ., 23:24 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամ-ալիքում խոսել է սեպտեմբերի պլանների մասին։ «Մենք արդեն սկսել ենք հզոր սեպտեմբեր նախապատրաստել Ուկրաինայի համար։ Մեր միջազգային ակտիվությունը կլինի ոչ պակաս, քան այս շաբաթներին։ Առաջինը մեր պաշտպանությունն է։ Պաշտպանական նոր փաթեթներ ուկրաինացի զինվորների համար. հրետանի, զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանություն և հրթիռներ, ականազերծման տեխնիկա։ Գործընկերներից յուրաքանչյուրը տեղեկացված է մեր կարիքների մասին: Սպասում ենք որոշումների։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ. Շուտով կսկսվեն բանակցությունների հաջորդ փուլերը և նոր երկրների միացումը ընդհանուր անվտանգության ճարտարապետությանը... Մենք նախապատրաստում ենք Ուկրաինայի մասնակցությունը միջազգային միջոցառումներին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Մենք կերտում ենք ուկրաինական «փափուկ ուժ»: Աշխարհի պարենային անվտանգությունը մշտական առաջնահերթություն է։ Շաբաթվա ընթացքում՝ մի քանի հանդիպում այս հարցերի շուրջ։ Ուկրաինային կլսի Գլոբալ հարավը. մենք նոր հաղորդակցություն ենք պատրաստում…»,- ասել է Զելենսկին։ Գլոբալ հարավն այն երկրներն են, որոնց Համաշխարհային բանկը համարում է Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներ: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
