17-ամյա երիտասարդը կալանավորվել է 18-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով
![]() 504 Երկուշաբթի, 28 օգոստոսի, 2023 թ., 18:06 Բացահայտվել է օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության դեպքը: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել հիշյալ երիտասարդը, ով, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 2006թ.: Պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ.Հովհաննիսյան փողոցի շենքերից մեկի հարակից այգում տուժողի եղբոր հետ նախկինում տեղի ունեցած անձնական բնույթի վեճի կապակցությամբ 17-ամյա երիտասարդը հանդիպել է վերջինիս ավագ եղբորը՝ 18-ամյա երիտասարդին: Վիճաբանության ընթացքում 17-ամյա երիտասարդն իր ձեռքին եղած սուր կտրող-ծակող գործիքով, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: 2023թ. օգոստոսի 25-ին 17-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն Շենգավիթի բաժին։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 17-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
17315:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
54917.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
47817.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
58416.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
51415.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51015.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
52414.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
50914.04.2026, 17:18
