Մարտական դիրքերում քնելու թեման դարձել է քննարկման առարկա. արդեն 3 կորուստ ունենք. «Ժողովուրդ»
![]() 1171 Երեքշաբթի, 29 օգոստոսի, 2023 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի բանակային կորպուսում ազատումներ են սպասվում: Պարզվում է՝ ՊՆ ղեկավար կազմը քննարկել է այն հարցը, որ դիրքերում քնելու թեման հայոց բանակում հատկապես վերջին շրջանում շատ է լրջացել, հաճախ ճակատագրական ավարտ է ունեցել զինվորների համար: Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում էին ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Հայկազյանը և Արմեն Խաչատրյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ զինվորները դարձյալ մարտական դիրքում քնելու թեմայով վիճել են, որից հետո կռիվը թեժացել է, ու կրակել են միմյանց վրա. բժիշկներին չի հաջողվել նրանց կայնքը փրկել: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մահացած ժորա Կարապետյանի գործով արդեն կա երկու ձերբակալված: Ըստ քննության տվյալների՝ զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ ինքնասպան էր եղել. պատճառը կրկին մարտական դիրքում քնելն է եղել: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
