Միրզոյանը և Միյատովիչը շեշտել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման հրատապությունը

Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Սլովենիայում՝ Բլեդի համաժողովի շրջանակում Եվրախորհրդի մարու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ հանդիպման ժամանակ. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ, երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ԼՂ բնակչության ծանր պայմաններն ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավիճակի հաղթահարման հրատապությունը:
Միրզոյանը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախօրեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված հայտարարությունները՝ միաժամանակ ընդգծելով հանձնակատարի մանդատի, ԵԽ գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի անխոչընդոտ իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
130Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
155Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
159Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
37302.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
23302.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
58401.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
43431.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
50930.10.2026, 10:36