Սաուդյան Արաբիայում ուսուցչին մահապատժի են դատապարտել X-ում գրառումներ անելու պատճառով

Սաուդյան Արաբիայի քաղաքացին մահապատժի է դատապարտվել X-ում (նախկինում՝ Twitter) գրառումների համար։ 54-ամյա թոշակառու ուսուցիչ Մուհամմադ ալ-Ղամդին մեղադրվում է թագավորին և թագաժառանգին վիրավորելու մեջ։ Այս մասին գրում է ABC News-ը։
Դատախազները կարծում են, որ ալ-Ղամդին դավաճանել է կրոնը և խախտել հասարակության անվտանգությունը։ Դատավճիռը հիմնված է նրա ռեթվիթերի և YouTube-ի տեսանյութերի վրա։ X-ում նախկին ուսուցչի հաշիվն ունի ութ բաժանորդ։ Նշվում է, որ Մուհամմադ ալ-Ղամդիի եղբայրը՝ Սաիդ բեն Նասեր ալ-Ղամդին, ընդդիմադիր է, ով ապրում է Մեծ Բրիտանիայում։ Սաիդը համոզված է, որ եղբոր դեմ գործը քաղաքականացված է։
Հրատարակության տվյալներով՝ մահապատիժների թվով Սաուդյան Արաբիան զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Չինաստանին ու Իրանին։ Անցյալ տարի երկրում մահապատժի 196 դատավճիռ է կայացվել։ Միաժամանակ մեկ օրում մահապատժի են ենթարկել 81 բանտարկյալի, ինչը թագավորության ողջ ժամանակակից պատմության մեջ ամենամեծ զանգվածային մահապատիժն էր։

«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
11017:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
5416:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
7416:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
7216:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6615:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
6515:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
7314:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
6814:24