Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցում բացվել է հնագիտական հետաքրքիր պատկեր

Արմավիրի մարզի Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցում իրականացվող հնագիտական աշխատանքները ավարտվել են, իրականացվել է պեղումներին հաջորդող ամենակարևոր մասը՝ պահպանությունը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, աշտարակի հիմքերը, բացված պատերը ծածկվել են, ժամանակավոր ամրակայվել է մինչև հաջորդ պեղաշրջան։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը գերմանացի հնագետների հետ համատեղ օգոստոս ամսվա ընթացում պեղումներ են իրականացրել «Խանջյան» ամրոց-բնակատեղիի տարածքում (հայկական արշավախմբի ղեկավար Լ․ Մկրտչյան, գերմանական արշավախմբի ղեկավար Ս․ Առնոլդ)։
Պեղման աշխատանքները կենտրոնացել էին ամրոցի վերնամասում, որտեղ նշմարվում էր քառանկյուն հիմքով կառույց։
Աշտարակի արտաքին պատերի ուսումնասիրության արդյունքում Լևոն Մկրտչյանի գնահատմամբ, բացվել է հնագիտական հետաքրքիր իրավիճակ՝ այրված շերտ, մեծ ու հաստ իրանով կոտրած խեցանոթների սփռվածությամբ։
«Առաջին տարվա համար շատ մեծ արդյունքներ եղան․ նախ բացվեց մի ամբողջական մոնումենտալ կառույց՝ տեղ-տեղ մինչև 2 մ պահպանվածությամբ հոծ ուղղանկյուն աշտարակ։ Այն ուղեկցվում էր հնագիտական հստակ շերտով և իրավիճակով։
Աշտարակի արևմտյան մասում մոտ 1 մ խորությունից բացվել էր այրված շերտ՝ փայտածուխի վառված ոսկորների մնացորդներով, ողջ շերտը ծածկված էր հավանաբար երկու տարբեր հաստության խոշոր կարասների ջարդած բեկորներով։
Ուշագրավ է կարասների իրաններին առկա գայլիկոնացված անցքերը, հավանաբար գործ ունենք ծիսական առարկայի հետ։
Նախնական ուսումնասիրությամբ աշտարակը թվագրվում է մ․թ․ա․ VII-V դդ., իսկ առվել ստույգ, թե որ ժամանակշրջանն է ընդգրկում ամրոցը կպարզվի Գերմանիայում՝ ռադիոածխածնային հետազոտության արդյունքում»,- ասել է արշավախմբի ղեկավար Լևոն Մկրտչյանը։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
7814:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
504Երեկ, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
39413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
39513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
46912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
42012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
55210.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
73508.09.2026, 23:12