Միացյալ Նահանգները կոչ է արել «անհապաղ վերաբացել» Լաչինի միջանցքը

Միացյալ Նահանգները կոչ է արել «անհապաղ վերաբացել» Լաչինի միջանցքը՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Հայտարարությամբ է հանդես եկել պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը, ուր, մասնավորապես, ասված է․
«Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար կարևոր այլ ապրանքների [մատակարարման] շարունակական արգելափակման հետևանքով։ Միացյալ Նահանգները շարունակաբար աշխատել է կողմերի հետ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։ Այնուհետև, Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ բանակցեն՝ համաձայնության հասնելու Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաների համար կարևոր ապրանքատեսակների առաքման շուրջ, ներառյալ՝ մատակարարման լրացուցիչ ուղիների [վերաբերյալ], և վերսկսեն քննարկումները բոլոր մնացած հարցերի շուրջ: Մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ»:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
126Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
151Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
155Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
36802.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
23102.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
57801.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
43231.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
50730.10.2026, 10:36