Ալեն Սիմոնյանը որոշել է պետբյուջեի հաշվին շրջագայություններ նվիրել պատգամավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական պատգամավորների համար սկսվում են երանելի ժամանակները. առաջիկա ամիսներին շրջագայությունների իսկական բում է սպասվում նրանց: ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը որոշել է պետբյուջեի հաշվին շրջագայություններ շռայլել պատգամավորներին, ընդ որում՝ Սիմոնյանը բարեհաճ է գտնվել թե՛ իշխանականների, թե՛ ընդդիմադիրների նկատմամբ. նրանք ողջ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին շրջագայությունների մեջ կլինեն:
Տեղեկացանք, որ աշնան առաջին ամիսն ակտիվ գործուղումներով կսկսի ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը. վերջինս սեպտեմբերի 4-5-ը կգործուղվի Մինսկ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար, իսկ սեպտեմբերի 6-ին կմեկնի Բելառուս՝ Բրեստ, «Փոխգործակցություն-2023» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին խորհրդարանական մոնիթորինգ իրականացնելու համար: Պետբյուջեի հաշվին գործուղման կգնա նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա սեպտեմբերի 10-14-ը Փարիզում կմասնակցի ԵԽԽՎ քաղաքական և ժողովրդավարության հարցերի և Մոնիտորինգի հանձնաժողովների նիստերին:
Ընդդիմադիրները նույնպես հետ չեն մնա այս գործուղումների շռայլություններից: Սեպտեմբերի 14-18-ը ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի հետ Վիետնամ կգործուղվի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը. նրանք Հանոյ քաղաքում կմասնակցեն Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու համար սեպտեմբերի 19-25-ը Նյու Յորք կմեկնեն Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը ու Արփինե Դավոյանը: ՔՊ-ականների թանկարժեք շրջագայությունները կշարունակվեն նաև հոկտեմբերին: Հոկտեմբերի 5-10-ը ԱԺ պատվիրակություն կմեկնի Կոպենհագեն՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը: Արմեն Գևորգյանը 2023 թվականի հոկտեմբերի 22-27-ը Ստրասբուրգում կլինի: Շրջագայությունների շքերթը եզրափակում է Մարիա Կարապետյանը. նա «Ալյանս հանուն պատասխանատու քաղաքացիության» նորաստեղծ նախաձեռնության առաջին համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կգործուղվի Լոնդոն»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
178Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
145913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
54312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
93511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
146411.08.2026, 21:04