Կաթողիկոսի ուղերձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի
շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին:
Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց ազգային-եկեղեցական անդաստանում։ Մեր ժողովրդի պատմության դժվարին ժամանակներում անգամ հայոց դպրոցներն ու դրանց անխոնջ մշակները կրթել ու դաստիարակել են ազգի, հայրենիքի ու Եկեղեցու արժանավոր զավակներ, ամրապնդել նրանց աստվածասիրությունը, հայրենանվիրումն ու ազգային ինքնագիտակցությունը։
Այսօր մեր պետության ու ազգի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը, քանզի, ինչպես մեծանուն պատմիչն է վկայում, «բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից»:
Աղոթում ենք, որ Տերը աննվազ եռանդ ու կորով շնորհի կրթության ասպարեզում իրենց ծառայությունը բերող բոլոր նվիրյալներին և լուսավորի միտքը աշակերտ և ուսանող մեր զավակների՝ նախանձախնդրությամբ գիտելիք ամբարելու և այն ծառայեցնելու մեր երկրի առաջընթացին, մեր ժողովրդի բարօր ու լուսավոր ապագայի կերտմանը։
Թող Տիրոջ օրհնությամբ այս նոր ուսումնական տարին բարեզարդվի բարի արգասիքներով՝ ի զորացումն մեր հայրենիքի և մեր ժողովրդի։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
124Երեկ, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
148Երեկ, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
153Երեկ, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
36402.11.2026, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
23002.11.2026, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
57501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
43131.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
50630.10.2026, 10:36