Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այսօրվա իշխանությունը պայքարում է բացառապես իր իշխանությունը պահելու համար»․ Վանեցյան

«Այսօրվա իշխանությունը պայքարում է բացառապես իր իշխանությունը պահելու համար»․ Վանեցյան
481
Շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ., 14:06

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօրվա իշխանությունը պայքարում է միայն իր իշխանությունը պահելու համար․ «Իշխանությունը պահելու՝ մահերի գնով․ յուրաքանչյուր օր լսում ենք նոր գույժի մասին՝ զոհվեցին մեր տղաները, գերեվարվեցին մեր եղբայրները, Արցախում սովամահ են լինում մեր քույրերն ու եղբայրները»,- նշել է նա։ Խոսելով Ազատության հրապարակում այսօր նախատեսված հանրահավաքի մասին՝ ասել է․ «Պետք չէ հասարակության մեջ սպասումներ առաջացնել, որ գալու ենք հանրահավաքի ու մեկ օրում պայքարն ավարտվելու է։ Եթե հոգնենք, հուսահատվենք, ասենք՝ դե էսօր էլ դուրս եկանք հանրահավաքի ու ընդդիմությունն ուղարկեց տուն, չի կարելի տենց։ Պետք է պայքարենք, հետևողական լինենք ու, վստահ եմ, կունենանք արդյունքներ»։