Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով
![]() 1022 Կիրակի, 03 սեպտեմբերի, 2023 թ., 21:24 Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնում եմ. «Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը: Հերթերից խուսափելու համար նախընտրելի է, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ ներկայացնի ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակները (անչափահաս երեխայի դեպքում՝ ծննդյան վկայական կամ անձնագիր) և հանրային ծառայությունների համարանիշները։ Կտրոնների տրամադրման տեղամասերը, կտրոնների տրամադրման օրերը և այդ օրերին էլեկտրաէներգիայի անջատման ժամերը ներկայացված են ստորև։ Քանի որ կտրոնները համարակալված են, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից յուրաքանչյուր օր կիրականացվի իրազեկում, թե տվյալ և հաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացվելու հացի վաճառքը։ Հացի վաճառքի կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200գրամ)»։ ![]() |

Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. կա 18 զոհ (տեսանյութ)
9812:05
Կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մահացել է
10811:12
Մեքսիկայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
15409:33
Մեքսիկայում սպանվել է ամենաորոնվող թմրաբարոնը՝ «Էլ Մենչո»-ն
45900:23
ՆԳՆ-ն հաստատել է՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է
175Երեկ, 22:42
Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
225Երեկ, 22:18
Հրազդան գետում հայտնաբերվել է նախկին դատախազի մարմինը
309Երեկ, 18:36
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա զոհ
282Երեկ, 09:30

