Տավուշի անտառներում թաքնված, քչերին հայտնի մենաստանը. Սբ Անդրեի վանքը

Տավուշի մարզի թավ անտառներում թաքնված Սբ Անդրե անունը կրող վանքին առաջին անգամ անդրադարձել է հայ պատմիչ և եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցին։ Նրանից իմանում ենք, որ 1260-ական թվականներին հայ նշանավոր պատմիչ, աշխարհագիր Վարդան Արևելցին Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Ձորափոր գավառում, Կայեն բերդի մոտ կառուցում է մենաստան՝ Սբ Անդրե անվամբ, որտեղ գործում էր նաև վարդապետական դպրոց։ Ըստ ավանդության, իր հիմնաց վանքի եկեղեցու բակում էլ թաղվել է Վարդան Արևելցին։
Մինչև վերջերս վանքի տեղադրության մասին տեղեկություններ չկային, սակայն 2000-ական թվականներից կատարված ուսումնասիրությունները ի վերջո հստակություն մտցրին այս առումով։ Սբ Անդերի վանքը գտնվում է Իջևանի լեռների անտառապատ լանջին, Կայան ամրոցի մոտ՝ երեք կողմից խոր ձորերով շրջապատված բլրի գագաթին և լանջերին։ Տեղավայրի բնական դժվարամատչելիությունը, բնակավայրից հեռու լինելը բացառիկ պայմաններ են ստեղծել ճգնակյացների միաբանության համար։
Թեև վանքն այսօր խիստ անխնամ վիճակում է, սակայն թավ անտառի մեջ կարելի է դեռևս տեսնել իրար կից եկեղեցին ու մատուռը, իսկ բլրի լանջերին՝ մոտ երեք տասնյակ կացարանների, Վարդան վարդապետի հիմնած դպրոցի լսարանների և տնտեսական շինությունների հիմքերը։
Վանական համալիրը ունեցել է բերդապարիսպ, իսկ բերդապարսպից դուրս դարավանդված, ներկայումս անտառածածկ հողակտորները վկայում են, որ միաբանները զբաղվել են հացահատիկի մշակմամբ և անասնապահությամբ։
Վարդան Արևելցին եղել է 13-րդ դարի հայ երևելիներից մեկը։ Հայտնի է որպես նշանավոր պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ: Դպրոցներ է հիմնել Սաղմոսավանքում, Թեղենյաց վանքում, Աղջոց վանքում, Հառիճավանքում, Խոր Վիրապում։ Խոր Վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ Գևորգ Սկևռացին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Գրիգոր Բալուեցին և ուրիշներ։







«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
17001:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
150Երեկ, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
26104.10.2026, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
25904.10.2026, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
22704.10.2026, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
21704.10.2026, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
59629.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
70528.09.2026, 17:36