Իսրայելը պատ կկառուցի Հորդանանի հետ սահմանին

Իսրայելը պատ կկառուցի իր արևելյան՝ Հորդանանի հետ սահմանին. այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նեթանյահուի խոսքով՝ Հորդանանի հետ սահմանին պատը կպաշտպանի Իսրայելին Աֆրիկայից փախստականների հոսքից։
«Աֆրիկան առաջիկա 20 տարում կրկնապատկելու է իր բնակչությունը: Իսրայելը, իմ տնտեսական քաղաքականության շնորհիվ, դարձել է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը: Ցավոք, Աֆրիկայում սովը և տնտեսական առաջընթացի բացակայությունը կարող են հանգեցնել ներթափանցման նոր ալիքի», - ասել է Իսրայելի վարչապետը
Ինչպես նշում է Նեթանյահուն, արևելյան պարիսպը երաշխավորելու է Իսրայելի՝ որպես հրեական և ժողովրդավարական պետության ինքնիշխանությունը։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Եգիպտոսի հետ սահմանին պարիսպների կառուցման արդյունքում իր կառավարությանը հաջողվել է կանխել առնվազն մեկ միլիոն անօրինական միգրանտների մուտքն Իսրայել, սակայն միգրանտների խնդիրը դեռևս լուծված չէ։
Նեթանյահուն նաև հիշեցրել է, որ Իսրայելը չի ընդունել ՄԱԿ-ի առաջարկը, ըստ որի՝ երկիրը պետք է քաղաքացիություն շնորհի 16 հազար անօրինական ներգաղթյալի։

«Եթե ապօրինի է, ինչո՞ւ են թղթերը թարմացրել, սեփականության նոր վկայականներ տվել»․ տնտեսվարող (տեսանյութ)
611:36
«Ձեր, նախարարության, կառավարության աշխատանքից գո՞հ եք». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
1711:30
«Գուցե սեփական աշխատավարձերը բարձրացնելուց առաջ մի փոքր էլ քաղաքո՞վ զբաղվեք»․ Մեսրոպ Մանուկյան
1611:24
«Ըստ երևույթին, դպրոցներում պատմության փոխարեն կդասավանդեն ապագա»․ Հակոբ Բադալյան
2911:18
«Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն կրպակներից»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4011:06
«Իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապօրինի անցումը»․ Տիգրան Աբրահամյան
6110:00
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
5409:36
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6707:12