«Նոր խոչընդոտ՝ ավտոներկրողների համար». Գառնիկ Դանիելյան

3170
Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 12:12
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավոտներկրողները ահազանգում են, որ վերջին օրերին ստիպված են լինում Վրաստանից բերված մեքենաները մաքսազերծելիս վճարել 300 դոլարից սկսած ավելի շատ գումար, քան նախկինում էր։
Բանն այն է, որ ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատան նորանշանակ պետը որոշել է մեքենայի հսկիչ գինը հաշվել ոչ թե ըստ հաշվեպիտակի, այլ ըստ մեքենայի գրանցման թվականի։
Օրինակ, եթե հաշվեպիտակի վրա նշված է 2018 թվական, մեքենան մաքսազերծելիս հսկիչ գին են սահմանում հաշվի առնելով գրանցման՝ 2019 թվականը։
Ավտոներկրողները կարծում են, որ առանց իրենց տեղեկացնելու նման կամայական որոշում կայացնելու հիմքում իրենցից ավել գումար կորզելն է։
Խնդրի առնչությամբ հարցում եմ ուղարկել ՀՀ ՊԵԿ-ին»:
Աղբյուրը` Գառնիկ Դանիելյան

«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
178Երեկ, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
37123.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
43122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
57721.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
78917.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
91914.09.2026, 16:00
«Ունենք շատ փողոցներ, որտեղ կայանատեղիները պետք է դուրս գան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
91714.09.2026, 10:06
Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
97213.09.2026, 11:12