Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արդար չէ ծաղրել հայկական ԱԹՍ-ները, ձեռք բերվող սպառազինությունը». Թաթուլ Հակոբյան

«Արդար չէ ծաղրել հայկական ԱԹՍ-ները, ձեռք բերվող սպառազինությունը». Թաթուլ Հակոբյան
548
Չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2023 թ., 03:12

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում ապրողներին և Հայաստանից չհեռացողներին խիստ անհրաժեշտ են փոքր հաղթանակներ, որպեսզի դուրս գանք այս վիճակից: Պիտի դուրս գանք, այլ ճանապարհ չկա:
Հայաստանի պետականությունը վեր է ամեն ինչից:
Նիկոլի հեռանալու անհրաժեշտության մասին գրել եմ դեռ 2020-ի պատերազմի օրերին և անմիջապես հետո՝ տասնյակ հոդվածներ: Մի անգամ փակ հանդիպման ժամանակ նրան ասել եմ, որ լուծում տեսնում եմ նրա հեռանալը: Ասել եմ անկեղծորեն՝ ուղիղ նայելով նրա դեմքին: Հիմա էլ եմ այսպես մտածում:
Իմ նոր 400 էջանոց հատորը՝ ԿԱՐՍԻՑ ՇՈՒՇԻ. ԻՆՉՈՒ ԱՅՍՊԵՍ ԵՂԱՎ, կարող եմ ասել, ամենախորքային քննադատություն է պարունակում Փաշինյանի և նրա թիմի մասին: Առանց վիրավորանքի ու պիտակավորումների՝ ամենալուրջ քննադատությունն է:
Բայց ունենք այն, ինչ ունենք:
Ու հիմա, շատ տխուր է, որ ծաղրուծանակի են ենթարկում Հայկական բանակը, նրա նոր սպառազինությունը: Դրանից, վստահաբար Նիկոլի դիրքերը չեն թուլանում, բայց քաղաքական օրակարգ չունեցող և Հայաստանի հողը պահող մարդիկ հուսալքվում են:
Ես մտածում եմ, որ արդար չէ ծաղրել հայկական ԱԹՍ-ները, ձեռք բերվող սպառազինությունը:
Նոր պատերազմի սպառնալիքի պայմաններում անթույլատրելի շռայլություն և թիկունքից հարված եմ համարում՝ ուղղված սահմանին ապրող մարդու և հայ զինվորի հանդեպ:
Եթե 2020-ի աղետից հետո Ադրբեջանը կարողանում էր ներխուժել ՀՀ տարածք՝ ունենալով ՌԴ լռելյան դաբրոն, ապա այսօր, ինձ թվում է, Հայկական բանակը կարողանում է Ադրբեջանին զսպել՝ տալով մարդկային կյանքեր»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան