«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը վկայում է ԵՄ առաքելության անարդյունավետության մասին». Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինծառայողների մահվան դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանում ԵՄ առաքելության անարդյունավետությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Սոթք գյուղում հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են էսկալացիայի, լարվածության և էլ ավելի մեծ մարդկային զոհերի։ Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանում տեղակայված՝ Եվրոպական միության առաքելության ցածր արդյունավետությունը»,- ասել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը պահանջված է համարում «հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման կանոնավոր, ռիթմիկ աշխատանքը՝ ռուսական խորհրդատվական աջակցությամբ, վստահության ամրապնդման միջոցառումների համաժամանակյա կազմակերպմամբ»: «Մենք նաև կողմ ենք սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուն: Այստեղ գնդակը Երևանի կողմն է: Կազմակերպության մյուս անդամ երկրներն իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ քայլին»,- եզրափակել է դիվանագետը:
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է սահմանին ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով 3 հայ զինվորի մահվան և ևս մեկի վիրավորվելու մասին։

Էրդողանը հայտարարել է իր աջակցության մասին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին
220:54
ԱՄՆ-ն, Գրենլանդիան և Դանիան ստորագրեցին կղզու անվտանգության կառավարման վերաբերյալ համաձայնագիր
5020:36
ՄԱԿ-ի ամբիոնից Թրամփը կրկին պարծեցել է, որ լուծել է 8 պատերազմ և շուտով կլուծի ռուս-ուկրաինականը
5620:00
«Դադարեցնել պատերազմը». Թրամփի կոչը Պուտինին
8619:42
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով
4518:48
«Ռուսաստանը ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ է անցկացնում». Մատվիենկո
7218:36
Թուր գեներալ-գնդապետն Ադրբեջանում է
10618:24
«Արեգնազ Մանուկյանին դատարանից ուղեկցեցին տուն»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
5718:18