«Այս անգամ «տուգանքի մատերիալ» են ցեմենտ տեղափոխող բեռնատարների վարորդները». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեպի Իրանի իսլամական հանրապետություն ցեմենտ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից ստացել էի ահազանգ, որ շարունակաբար բախվում են միևնույն խնդրին։
Մասնավորապես, Սյունիքի մարզի եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող ճանապարհներով անցնելիս՝ սարուձոր բարձրանալ, իջնելիս, ցեմենտը ցիստեռնի մեջ հոսում է առաջ, և առանքային կշեռքներով չափելիս քաշող օսը ավել է ցույց տալիս։
Նշենք, որ սարն իջնելու դեպքում որպեսզի մեքենան արագություն չվերցնի, արգելակում է, և ցեմենտը առաջ է գալիս։ Առաջ գալու դեպքում էլ ցեմենտը նստվածք է տալիս, և բեռը մնում է առջևի մասում։
Արդյունքում, Սիսիանի առանցքային կշեռքով անցնելիս մեքենայի քաշը չի գերազանցում 40 տոննան, սակայն քաշող օսը ծանր է լինում։
Բացի այդ, առանցքային կշեռքը միևնույն փոխադրող միջոցի անցնելու դեպքում ամեն անգամ տարբեր քաշ կարող է ցույց տալ։
Այս ամենի արդյունքում, վարորդները շարունակաբար տուգանվում են։
Խնդրի վերաբերյալ հարցում էի ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, վերջինս էլ հարցը քննարկել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ։
Տեսչական մարմնից ստացված պատասխանը, մեղմ ասած, տարակուսելի է։
Հայտնում են, որ տեղանքի ռելիեֆային առանձնահատկությունները չեն կարող հանդիսանալ տրանսպորտային միջոցի սռնիների բեռնվածքի էական փոփոխության պատճառ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին հորդորում եմ ևս մեկ անգամ վերանայել որոշումը։
Քաղաքացիներին տուգանել շտապելու փոխարեն նախ ճանապարհները համապատասխանեցրեք եվրոպական ստանդարտներին»:

Կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
38723.06.2026, 23:24
«Պռոբկայա սարքում քաղաքում, հասկանում, որ Շտապօգնության մեքենաներն անօգուտ են, ու սարքում ա մոպեդ»․ Էրիկ Անթառանյան
36120.06.2026, 09:42
«Եկեք մի փոքր համբերատար լինենք»․ Արտյոմ Կարապետյան
38419.06.2026, 15:12
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
41316.06.2026, 22:48
Այլընտրանքային ուղեգծեր՝ Կիևյան կամուրջը շրջանցելու համար (լուսանկար)
44216.06.2026, 22:06
Ավտովթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեում ազատել երթևեկելի հատվածը․ նոր նախագիծ
38916.06.2026, 17:18
Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
62304.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
167702.06.2026, 18:34