ԱՄՆ-ն ռազմաբազա է հիմնում Ֆինլանդիայում
![]() 1840 Հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2023 թ., 19:00 ԱՄՆ-ն իր զինուժը կտեղակայի Ֆինլանդիայում՝ որպես Պաշտպանական համագործակցության համաձայնագրի (DCA) մաս: Այս մասին, ինչպես մեջբերում է Iltalehti-ն, խոսել է երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն։ «DCA-ի համաձայնագիրը հանգեցնում է նրան, որ Ֆինլանդիայում առնվազն կլինի ԱՄՆ-ի ռազմական ներկայություն»,- ասել է Նինիստյոն: Իլթալեհտին նշում է, որ ամերիկացի զինվորականները մտադիր են օգտագործել Ռովանիեմիի օդանավակայանի ենթակառուցվածքները։ Տեղ կհատկացվի նաև ամերիկյան զորքերի տեղակայման համար։ ԱՄՆ-ը նմանատիպ համաձայնագրեր է պատրաստում Ֆինլանդիայի, Շվեդիայի և Դանիայի հետ։ Նորվեգիայի հետ պայմանագիրն արդեն ստորագրված է։ Ֆինլանդիայի կառավարության աղբյուրները նշում են, որ երկիրն արդեն դիվանագիտական ջանքեր է գործադրում Ֆինլանդիայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի նոր հրամանատարական կառույցում ներառելու համար՝ Նորֆոլկի դաշնակից ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավարությամբ։ Սկզբնական փուլում Ֆինլանդիան կպատկանի Բրյուսելում ՆԱՏՕ-ի հրամանատարությանը, սակայն Ֆինլանդիայի վարչակազմը հավատարիմ է այս իրավիճակը փոխելուն։ Հելսինկին ցանկանում է, որ մերձբալթյան բոլոր երկրները ընկնեն Նորֆոլկի հրամանատարության տակ։ Երկկողմ ռազմական պայմանավորվածությունների արդյունքում Սկանդինավիայում կստեղծվեն ամերիկյան ռազմաբազաներ։ Ըստ Ilta-Sanomat-ի՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը կսկսեն օգտագործել Լապպի նահանգի ավիաբազայի ենթակառուցվածքները։ Նախատեսվում է նաև այնտեղ տեղակայել Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի առաջին F-35 կործանիչները։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
