Գանձագողերի անօրինականությունների արդյունքում Վանում մոնումենտալ հնագույն շինություններ են բացահայտվել

Վանում գտնվող Գարիբին թեփեի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են հնագույն մոնումենտալ շինությունների տպավորիչ խումբ, որը մասնագետները թվագրում են ուրարտական ժամանակաշրջանով։
Ինչպես գիտենք, իր գոյության ընթացքում, Ուրարտական թագավորության կենտրոնը տարածվում էր Վանա լճի շրջակայքում, Հայկական լեռնաշխարհի տարածքում։
Ներկայում գտնված շինությունների նշանակությունը դեռևս անհայտ է։ 
Գարիբին թեփեն հետաքրքիր հնավայր է, որը գտնվում է մ․թ․ա․ 7-րդ դարով թվագրվող կարևոր նշանակություն ունեցող Այանիս ամրոցից ոչ շատ հեռու։
Այս հնավայրը բացահայտվել է անցյալ տարի, երբ գանձագողերն այստեղ անօրինական պեղումներ էին իրականացնում։ 
Այդ ժամանակից սկսած հնագետները ուսումնասիրում են այս տարածքը և վստահեցնում, որ այս կառույցներն ընկած են եղել Ուրարտուի մայրաքաղաք Վանի և Արարատյան դաշտի միջև ձգվող գլխավոր ճանապարհի վրա։
Հնագետները տեղեկացնում են, որ ամենօրյա դաշտային աշխատանքների արդյունքում այստեղ կատարվում են նոր բացահայտումներ։ Թեև հնավայրը մեծապես տուժել է գանձագողերի հասցրած վնասներից, սակայն մասնագետներն ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան փրկել այս արժեքավոր հնավայրը։ 
«Մենք գործ ունենք հում աղյուսից պատրաստված ճարտարապետության հետ, թեև այստեղ դեռևս կան բազմաթիվ հարցադրումներ, օրինակ, դեռևս դժվար է ասել բացահայտված շինություններն ամրոցի, բնակավայրի, թե՞ մասնավոր տարածքի մաս են կազմում։ Սակայն առաջին բացահայտումները խոսում են այն մասին, որ գործ ունենք յուրահատուկ բնակավայրի հետ, որտեղ կարևոր դեր են ունեցել արքայական և ծիսական շինությունները»,- նշում է հնագետը։ Պեղումների արդյունքում բերդապարիսպ դեռևս չի հայտնաբերվել։ Այս պահի դրությամբ բացվել են 13 պիֆոս (մեծաչափ կարաս), որոնց մեջ հավանաբար ջուր և հացահատիկ են պահել։ Հնագետները շարունակում են հնավայրում կատարել պեղումներ և միաժամանակ կատարել հուշարձանի պահպանման աշխատանքներ, ինչը թույլ կտա այս կարևոր հնավայրը պահպանել և փոխանցել հետագա սերունդներին։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
5800:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
80Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
79Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76101.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74801.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75501.11.2026, 21:12