G20-ի հռչակագիրը հարված էր Արևմուտքի համար. #FT

Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովի հռչակագիրը հարված էր արևմտյան երկրներին Ուկրաինային աջակցելու շուրջ համաշխարհային կոնսենսուսի բացակայության պատճառով, գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Դիվանագետների միջև շաբաթներ շարունակվող բանակցությունների արդյունքում ստացված հայտարարությունը հարված էր արևմտյան երկրներին, որոնք անցած տարին անցկացրել են՝ փորձելով համոզել զարգացող երկրներին՝ դատապարտել Մոսկվային և աջակցել Ուկրաինային»,- ասվում է հրատարակության մեջ:
Ինչպես նշում է հրատարակությունը, G20-ի ձևակերպումներն Ուկրաինայի վերաբերյալ վկայում են Կիևին աջակցության գլոբալ կոնսենսուսի բացակայության մասին:
«Նյու Դելիի գագաթնաժողովի հռչակագիրը վերաբերում է միայն «Ուկրաինայում պատերազմին»՝ մի ձևակերպում, որը Կիևի կողմնակիցները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները, նախկինում մերժել են՝ ենթադրելով, որ երկու կողմերն էլ հավասարապես ներգրավված են»,- նշում է թերթը։
Հնդկաստանը G20-ում նախագահում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ Սեպտեմբերի 9-10-ը Նյու Դելիում տեղի է ունենում խմբի ղեկավարության գագաթնաժողովը։ Մասնակցելու են G20 երկրների և ինը այլ երկրների՝ Բանգլադեշի, Եգիպտոսի, Իսպանիայի, Մավրիկիոսի, Նիգերիայի, Նիդեռլանդների, ԱՄԷ-ի, Օմանի և Սինգապուրի առաջնորդները:

«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
6217:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
4516:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
6616:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
6416:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6315:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
6115:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
6914:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
6514:24