ԵՄ-ն չի ճանաչում Արցախի ընտրությունները, բայց կարևոր է համարում ԼՂ բնակչության համախմբումը դե ֆակտո ղեկավարության շուրջ

Եվրոմիությունը չի ճանաչում այսօր Ստեփանակերտում անցկացված նախագահական ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը։
Հայտարարությունը տարածել է Եվրոմիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Եվրոմիությունը կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն «ի վիճակի է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքներին միտված քննարկումներին»:
«ԵՄ-ն հանձնառու է աջակցել այս գործընթացին»,- նշված է հայտարարությունում։
Նշենք, որ հայտարարության վերնագրում՝ որպես նորության տեղանք ԵՄ-ն գրել է Ադրբեջանը: «Ադրբեջան. մամուլի խոսնակի հայտարարությունը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում այսպես կոչված ընտրությունների վերաբերյալ»,- գրված է վերնագրում:
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սամվել Շահրամանյանին ընտրեց Արցախի նախագահ: Ժամեր անց Բաքուն կոչ արեց միջազգային համայնքին դատապարտել Ղարաբաղի ընտրությունները:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
11415:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
13812:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
14509:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
348Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
226Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
56101.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
42731.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
50230.10.2026, 10:36