Ռայիսին Փաշինյանի հետ զրույցում անդրադարձել է «օտարերկրացիների հետ զորավարժություններին և կասկածելի ուղևորություններին»

Ինչպես արդեն նշել ենք, այսօր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս կապակցությամբ իրանական կողմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ տարածաշրջանում և տարածաշրջանի սահմաններում ցանկացած փոփոխություն Թեհրանի կարմիր գծերն են։
Այս մասին X միկրոբլոգում գրել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջամշիդին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցից։
«Ռաիսին, ի պատասխան Փաշինյանի, անդրադառնալով Կովկասում տիրող իրավիճակին, հայտարարեց, որ տարածաշրջանում և տարածաշրջանի սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերն են»,- գրել է Ջամշիդին։
«3+3 ձևաչափից դուրս շփվելը, օտարերկրացիների հետ համագործակցելը, նրանց հետ զորավարժություններ անցկացնելը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը»,- հավելել է Ջամշիդին։
Միաժամանակ, Իրանի նախագահը հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու երկու կողմերին այս խնդրի լուծման գործում։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
11415:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
13812:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
14509:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
348Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
226Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
56101.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
42731.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
50230.10.2026, 10:36