Տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սերգեյ Շահրամանյանի պաշտոնի ստանձնման նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 10-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարում էր ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը:
Նիստին ներկա էին 30 պատգամավորներ:
Հատուկ նիստին դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և 17-րդ դարի Ավետարանը:
Այնուհետև, օրենքով սահմանված կարգով, նախագահ Սամվել Շահրամանյանը երդում է տվել. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:
Երդման արարողությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական և օրհնանքի խոսքը ներկայացրել է Տեր Մինաս քահանան:
«Արդեն 32 տարի է, ինչ արցախցիները կանգնած են հայ ժողովրդի գոյության և արժանապատվության պայքարի առաջնագծում և բազում զրկանքներ ու տառապանքներ են կրել ու դեռ շարունակում են կրել: Բազմավաստակ մեր ժողովուրդը այսօր ամեն ինչից առավել կարիք ունի սիրո և անկեղծության, և առաջին հերթին՝ իր երկրի ղեկավարների կողմից: Արցախի քաղաքական դաշտում առկա համերաշխության և միասնականության մթնոլորտը պետք է դառնա մեր պայքարի ամուր հիմքը և ողջ հայության համախմբման շարժիչ ուժը»,- ընդգծված է հոգևոր առաջնորդի շնորհավորական ուղերձում:
Հատուկ նիստին մասնակցել են ԱՀ երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ԱՀ ԱԺ 3 գումարումների նախագահ Աշոտ Ղուլյանը և այլ անձինք։




Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
11415:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
13812:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
14509:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
348Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
226Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
56101.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
42731.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
50230.10.2026, 10:36