«Ոչ ոք չի կարող դատապարտվել և ենթարկվել մահապատժի». փոխնախարար

«Ըստ էության՝ արձանագրությամբ մահապատիժը վերացվում է և ոչ ոք չի կարող դատապարտվել և ենթարկվել մահապատժի, իսկ արձանագրության դրույթների վերաբերյալ որևէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի իմաստով թույլատրելի չէ: Վավերացումը համահունչ է մահապատիժը Հայաստանում՝ որպես ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը, ավելին՝ մահապատիժն արդեն իսկ արգելված է սահմանադրական նորմերով և դրա սահմանափակումներով»,- այս մասին սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Նշվել է, որ արձանագրության վավերացումը համահունչ է ՀՀ՝ արդեն իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների ենթատեքստում:
Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրվել է 2006 թվականի մայիսի 19-ին, սակայն մինչ օրս չի վավերացվել, այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
11115:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
13512:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
14309:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
344Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
224Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
55801.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
42631.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
50130.10.2026, 10:36