Բաքվում Արգենտինայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ հայամետ հայտարարությունների համար

Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Մարիանջելես Բելուշին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է ԱՀ ԱԳՆ կայքը։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Արգենտինայի դեսպանին ԱԳՆ-ից բողոքի նոտա է հանձնվել 2023 թվականի սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20 գագաթնաժողովի շրջանակներում Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի արած հայտարարությունների կապակցությամբ, «որը պարունակում էր ագրեսիվ հայտարարություններ Ադրբեջանի դեմ»։
«ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Հայաստանի կողմից իրականացվող զրպարտչական արշավի վրա հիմնված անհիմն մտքերի արտահայտման համար, որը խեղաթյուրում է տարածաշրջանի իրական իրավիճակը և ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
Նշվել է նաև, որ չնայած Ադրբեջանի առաջարկներին՝ օգտագործել այլընտրանքային ուղիներ՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակչության կարիքները հոգալու համար, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի երթուղին, այն փաստը, որ առաջարկվող պարենամթերքը երբեք չի ընդունվել, հաստատում է, որ խնդիրը մարդասիրական չէ, այլ քաղաքական:
Արգենտինական կողմի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոտնահարող հայտարարություններից զերծ մնալու անհրաժեշտության վրա»,- ասվում է հակառակորդի գերատեսչության հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
11115:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
13512:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
14309:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
344Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
224Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
55801.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
42631.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
50130.10.2026, 10:36