«Աղդամի ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական բեռնատարի մուտքը թույլ են տվել՝ պայմանով»․ Անահիտ Պետրոսյան

Աղդամ-Ասկերան ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ թույլ են տվել պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ բացվելու է նաև Լաչինի միջանցքը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։
«Ռուսաստանի Կարմիր խաչի բեռնատարը զննվել է Ակնա-Ասկերան ճանապարհահատվածում տեղակայված հսկիչ պահակակետում, որից հետո՝ ուղևորվել Ստեփանակերտ։ Նախօրոք բանակցություններ են եղել Ասկերան քաղաքի ակտիվի հետ, որի ժամանակ կողմերը համաձայնության են եկել ճանապարհը բացել բացառապես ռուսական մեքենայի համար՝ պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ միայն անցնելու է ռուսական բեռնատարը և բացվելու է նաև Քաշաթաղի ճանապարհը (խմբ․ Լաչինի միջանցքը)»,- մանրամասնել է Պետրոսյանը՝ հավելելով, որ ասկերանցիները շարունակում են փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարների համար։

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
1916:30
«Ոչինչ չի՛ ներվելու, չի՛ մոռացվելու»․ Գառնիկ Դանիելյան
2116:24
«Մարդկանց անվտանգությունը չի կարող երկրորդական լինել շինարարության արագության կամ որևէ այլ շահի համեմատ»․ Վիկտոր Մնացականյան
3416:12
Ուղիղ միացում՝ Տիչինայի փողոցից (տեսանյութ)
5716:00
«Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ, տներն է նկարում»․ Աննա Աբրահամյան (տեսանյութ)
10415:12
«Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
5715:00
«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
7914:06
Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաներ են (տեսանյութ)
15413:43