Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում». Արթուր Պապյան

«Սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում». Արթուր Պապյան
677
Հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2023 թ., 11:30

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Սիրելի ֆեյսբուքահայեր, սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում՝ նյուզֆիդում տեսնում եք ձեր ընկերների կողմից իբր լայք արված լրատվական հղում, առայժմ հիմնականում ճանապարհային պատահարների թեմայով։ Բացելու դեպքում ձեզանից փորձում են գաղտնաբառ կորզել։ Բացի այդ, երբ ժամանակին գլխի եք ընկնում և փակում հղումը, ձեր ընկերներին երևում է, որ դուք այն հավանել եք։ Ուզում եմ ասել՝ զգույշ եղեք»:

Աղբյուրը`   Արթուր Պապյան