Երևանյան 15-րդ երաժշտական փառատոնն այս տարի նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան)բացում է իր 98-րդ համերգաշրջանը՝ Երևանյան 15-րդ երաժշտական փառատոնի մեկնարկով, որը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչարտյանի 120-ամյակին:
Փառատոնի ողջ ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (2015թ.) Դմիտրի Մասլեևը՝ դիրիժոր Վալենտին Ուրյուպինի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի «Թիվ 1 սիմֆոնիան» և Պրոկոֆևի դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Թիվ 3 կոնցերտը»:
Փառատոնի նշանավոր իրադարձություններից են անվանի հայ մենակատար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները Մեղրիում, Կապանում, Գորիսում և Գյումրիում: Շրջագայությունը կեզրափակվի երևանյան համերգով՝ սեպտեմբեր 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգները կղեկավարի նշանավոր դիրիժոր Ստանիսլավ Կոչանովսկին:
Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը այս տարի ևս աչքի է ընկնում աստղային մենակատարների կազմով. GRAMMY մրցանակակիր, ֆենոմենալ ջութակահար Ագուստին Հադելիխը հոկտեմբերի 2-ին կվերադառնա Հայաստան բացառիկ համերգով, որը կղեկավարի մաեստրո Էդուարդ Թոփչյանը, իսկ աշխարհահռչակ օպերային երգիչ տենոր Ռամոն Վարգասը մենահամերգով հանդես կգա հոկտեմբերի 18-ին: Փառատոնի փակումը կնշանավորվի Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարմամբ:
Փառատոնի ընթացքում կկայանա նաև Ա. Խաչատրյանի վերջին հեղինակային ծրագրով համերգ, որտեղ կներկայացվեն կոմպոզիտորի հազվադեպ կատարվող կամերային ստեղծագործությունները:
Ի մեծարումն Արամ Խաչատրյանի՝ կոմպոզիտորի 120-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը:

Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է
12310:41
Մահացել է Ռիտա Շառոյանը
136Երեկ, 12:00
«Իմ պատվի ու արժանապատվության անունն Արցախ է». Արման Նավասարդյան
170Երեկ, 00:24
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի
15118.06.2026, 17:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը (լուսանկար)
15517.06.2026, 21:06
Նորահայտ հնավայրի պեղումներ՝ Վեդիի մերձակայքում (լուսանկար)
22916.06.2026, 00:48
Ռիո դե Ժանեյրոյի Հիսուսից էլ բարձր. լեհ միլիարդատերն Աստվածամոր՝ 55-մետրանոց արձան է կառուցում (լուսանկար)
101315.06.2026, 23:13
Բացահայտում Տաթևի Մեծ անապատում. գտնվել է համալիրի արևային ժամացույցը (լուսանկար)
25515.06.2026, 01:00