Պետքարտուղարությունը վաղաժամ է համարել Հայաստանի` Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու վերաբերյալ քննարկումները

Ներկայում դեռ վաղ է խոսել, թե արդյոք Հայաստանը ձգտում է մշտապես հեռանալ Ռուսաստանից և շարժվել դեպի Արևմուտք։ Այսպիսի հայտարարություն է արել հինգշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Յուրի Քիմը։
«Կարծում եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսել»,- ասել է նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա ընդգծել է, որ Վաշինգթոնը պետք է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները դարձնի այնպես, ինչպես կցանկանար, որպեսզի խոսվի ԱՄՆ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ գործընկերության մասին։
«Սրան հասնելու համար մենք պետք է այնտեղ լինենք: Այդ իսկ պատճառով Հայաստանին ցուցաբերվող մեր օգնությունն այդքան կարևոր է մեր գործընկերության մեջ»,- հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Քիմի խոսքով, նման օգնությունը պետք է տրամադրվի «Հայաստանի հետ իրական գործընկերության շրջանակներում»։
«Մենք պետք է համոզված լինենք, որ տրամադրում ենք Հայաստանին աջակցություն, որն անհրաժեշտ է կատարելու համար այն շրջադարձը, որոնք իրենք ուզում են»,- ասել է Քիմը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
10815:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
13112:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
14109:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
339Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
223Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
55401.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
42431.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
50030.10.2026, 10:36