Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հայտնի է` ովքեր չեն մասնակցում քաղաքապետի թեկնածուների նախընտրական բանավեճին

Հայտնի է` ովքեր չեն մասնակցում քաղաքապետի թեկնածուների նախընտրական բանավեճին
404
Հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2023 թ., 22:18

Քաղաքապետի թեկնածուների նախընտրական բանավեճին հրաժարվել են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն ու «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: Ավելի վաղ այս կապակցությամբ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ իր թիրախում Նիկոլ Փաշինյանն է, որևէ 1-ին համարի հետ բանավեճի մեջ չի մտնելու: Հայկ Մարությանն էլ ասել էր, թե Պետրոս Ղազարյանի վարած ցանկացած միջոցառում համարում է իրական բանավեճի իմիտացիա: