«Բա ինչի՞ չեք գնում բանավեճի, այ բարոյական փախստականներ, վախկոտ դասալիքներ». Փաշինյան
![]() 372 Ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2023 թ., 21:13 Քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքին ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն իրենց թիմի քաղաքական հակառակորդին դիմեց բարոյական փախստական և այլ վիրավորական արտահայտություններով: Նա մասնավորապես ասաց. «Բեմում միայնակ կանգնել՝ վարչապետի ձայնը նմանակելով խոսել, դա վատ չէ, ժողովուրդ, սա հեղափոխության արժեք է, սա հեղափոխություն է: Բոլոր բեմերը ազատ են ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Բայց հեղափոխության արժեք է նաև քաղաքական բանավեճը, դրանից խուսափելը քամահրանք է ընտրողի նկատմամբ: Բա հարցեր եք հնչեցնում, մեղադրանք եք հնչեցնում, բա գնայիք, նայեիք ՔՊ-ի թեկնածուի աչքերի մեջ ու շպպցնեիր ասելիքդ: Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև բարոյական փախստականները չեն կարողանում նայել աչքերի մեջ: Բա ինչի՞ չեք գնում բանավեճի. որովհետև կարող է էլի պարզվի, որ էլի ուրիշի ձայնով եք խոսում, ուրիշի գրած սցենարով: Մեզ եք ասում՝ նախկիններից չեք տարբերվում, դուք եք, որ նախկիններից չեք տարբերվում, էդ նախկիններն էին ասում՝ մենք բանավեճի չենք գնում, այ վախկոտ դասալիքներ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
