Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ադրբեջանն արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ

Ադրբեջանն արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ
1492
Շաբաթ, 16 սեպտեմբերի, 2023 թ., 14:06

Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է սկսել «շրջակա միջավայրի լայնածավալ ոչնչացման» համար, այս մասին գրում է Trend-ը՝ հղում կատարելով այդ երկրի գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովին, ով ելույթ է ունեցել «Էկոլոգիայի ոլորտում արդարադատության հասանելիությունը» թեմայով համաժողովին։ Նա նշել է, որ «Ադրբեջանի բնությանը հասցված վնասի հետաքննությունը շարունակվում է»։