Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

636
Կիրակի, 17 սեպտեմբերի, 2023 թ., 08:48
Կապված Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ՝ Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։
Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ-ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։
Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։
Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին։
Աղբյուրը` ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
10615:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
12912:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
13909:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
334Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
222Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
55101.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
42331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
49930.10.2026, 10:36