ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատակարարումները կշարունակվեն

Մոսկվան ակնկալում է, որ սեպտեմբերի 18-ին ապրանքների մատակարարումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար հումանիտար մատակարարումները շարունակական կլինեն, Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ, երկու ուղղություններով միաժամանակ սննդի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակությունը՝ ելնելով տեղի բնակչության շահերից, հուսով ենք, որ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աստիճանաբար կբարելավվի և պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու համար»,- ասվում է դիվանագետի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի նաև «ռիթմիկ աշխատանքի» վերսկսման՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման։ «Մենք լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ»,- եզրափակել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
223Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
27331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
37630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
54628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
54228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
54127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
48827.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
41927.10.2026, 11:00